ԿԻՆ: Ինտիմ
Սիրված կնոջ 10 գաղտնիքները
Ինչո՞ւ է մեկը սիրված ու երջանիկ, իսկ մյուսը դատապարտված է ամբողջ կյանքում որոնելու իր կեսին։ Ահավասիկ ամենգլխավոր բաղադրատոմսերը։ Փորձեք դրանք գործնականում։ Խիստ դրական արդյունքը երաշխավորված է։
Նախևառաջ ձերբազատվենք կարծրատիպերից։ Շատ կանայք համոզված են՝ տղամարդու սիրտը գրավելու ճանապարհը նրա ստամոքսն է, ուստի անձնազոհությամբ եփում են, թխում, տապակում, պահածոյացնում։ Ոչ-ոք չի վիճարկում, ուժեղ սեռի ներկայացուցիչները պաշտում են համեղ կերակուրները, բայց միայն տեսակ-տեսակ ուտեստներով նրանց չես նվաճի։ Համաձայնե՛ք. ախորժակով խժռել տիկնոջ եփածը և սիրել նրան, բնավ նույն բանը չեն։ Անձնական երջանկություն չի խոստանում նաև կնոջ լիակատար անձնազոհությունը հանուն զուգընկերոջ։ Բանն այն է, որ տիկնայք այնքան ջերմեռանդորեն, այնքան ուժեղ են սիրում զուգընկերոջը, որ... անում են դա երկուսի փոխարեն, այնպես որ պարոնին անելու բան չի մնում։ Տղամարդու մեջ սեր բռնկելու համար միանգամայն այլ բան է անհրաժեշտ...
Ի՞նչ է նա ուզում
Անշուշտ, սերը հախուռն գործընթաց է, բայց ինչ-ինչ օրինաչափություններ այնուամենայնիվ կան։ Հարցումները ցույց են տալիս, որ ծանոթության սկզբում տղամարդկանց գրավում է միայն արտաքինը։ Նրանց դուր են գալիս կնոջ կազմվածքը, աչքերը, մազերը։ Սակայն տևական կապի համար ուժեղ սեռը գնահատում է ոչ միայն ընտրյալի գեղեցկությունը, այլև ինտելեկտն ու հումորի զգացումը։ Բայց դրանք էլ բոլոր բաղադրիչները չեն, որոնցով խմորվում է տղամարդկանց հիացմունքը։ Այսպիսով, տեսնենք, թե ինչ են սիրում պարոնները տիկնանց մեջ։
1. Առեղծվածայնությունն ու պչրանքը։
Ուժեղ սեռի ներկայացուցիչներին բոլոր դարերում դուր է եկել, երբ իրենց գայթակղել ու մոլորեցրել են։ Նրանք հիմա էլ հաճույքով ներգրավվում են այդ խաղի մեջ, այնպես որ ամենևին սիրահետման արվեստը ժամանակավրեպ մի համարեք։ Գայթակղել կարելի է տարբեր ձևերով, օրինակ՝ հայացքով, մերթ սևեռուն, մերթ երազկոտ, մերթ կանչող, մերթ սառը։ Եվս մի միջոց, պարբերաբար զուգընկերոջը շփոթեցրեք ձեր դարձվածքներով: Ենթադրենք՝ այն հարցին, թե ինչու ես այսօր ամբողջովին սպիտակ հագել, անորոշ պատասխան տվեք, էդպես ստացվեց։
2. Ինքնավստահություն։
Հնարավոր է, որ տղամարդիկ էներգետիկ սնունդ են ստանում նման կանանցից, գումարած՝ շոյվում է նրանց ինքնասիրությունը, հպարտ, իրեն բարձր գնահատող ընկերուհի ունենալը նույնն է, թե առաջին տեսակի տղամարդկանց էլիտար ակումբի անդամատոմս ունենաս։ Եթե այդ կինը ընտրել է իրեն, նշանակում է՝ ինքն էլ շլացուցիչ է։ Ուստի շտապ բարձրացրեք ինքնագնահատականը։ Ձերբազատվեք ձեր մարմնի համար ամոթի զգացումից, ինչպիսին էլ որ այն լինի (գեր, թուլացած, անհամաչափ և այլն), ու սովորեք գրագետ ներկայացնել ձեր արժանիքները։ Գեղեցիկ ոտքերն ընդգծեք կարճ փեշով, իսկ խելոք մտքերը բարձրաձայնեք, ոչ թե մտքում պահեք։ Եվ գլխավորը՝ սովորեք սիրել ոչ միայն տղամարդուն, այլև ձեզ։ Այդ դեպքում նա ձեզ շատ ավելի ուժեղ կսիրի։
3. Կաշկանդվածությունը սեքսի հարցում։
Անկաշկանդությունը անկողնում նույն ինքնավստահությունն է, միայն՝ մերկ տեսքով և հորիզոնական դիրքով։ Կարևոր է առավելագույնս թուլանալ և բավականություն ստանալ: Տղամարդը միշտ զգում է,թե երբ է կինը տրվում ոչ միայն իրեն, այլ գործընթացին, դա նրան խելքահան անում։ Չափազանց կարևոր է հավանություն տալ նրա էրոտիկ ֆանտազիաներին: Եթե չափից ավելի շատ տաբուներ ունք սեքսի հարցում, երբեք իսկապես սիրված չեք լինի։ Կամ էլ ձեզ կպաշտեն իբրև բարոյական համատեղելով ձեզ ուրիշ կնոջ հետ։
4. Վհուկի բնավորություն։
Ուղնուծուծով վհուկներից վախենում են, բայց կիսավհուկները շատ ցանկալի են։ Ինչո՞ւ է վհուկն այդպես գրավում ուժեղ սեռին։ Նա տղամարդուն մշտական լարվածության մեջ է պահում, սրում հարաբերությունները, սովորական դարձնում։ Նման կինն արտառոց է ու անկանխատեսելի, նա թույլ չի տալիս տղամարդուն թուլանալ և ձանձրանւալ : Բայց շատ մի չարաշահեք այդ դերը։ Մի բան է մի քիչ պղպեղ ցանել տղամարդու հետ հարաբերություններին և միանգամայն այլ բան՝ անտանելի բնավորությամբ հիսթերիկի վերածվել։
5. Խնամված տեսք։
Չի կարելի մտածել, որ տղամարդկանց դուր են գալիս միայն երկարոտ մոդելանման աղջիկները: հազարավոր տղամարդկանց համար, օրինակ, Մերիլին Մոնրոն մինչև օրս սեքսի խորհրդանիշ է։ Մինչդեռ նրա չափսը 48 էր։ Այնպես որ մոռացեք չարաբաստիկ 90-60-90-ի մասին։ Ըստ հարցումների՝ տղամարդու տեսանկյունից իդեալական կինը պետք է ունենա մոտ 57 կգ քաշ, 163 սմ հասակ, միջին չափսի կուրծք, սլացիկ, բայց ոչ չոր կազմվածք և, գլխավորը, խնամված լինի։ Տղամարդիկ միշտ ուշադրություն են դարձնում կանանց ձեռքերին (չափից ավելի երկար եղունգներ չեն սիրում, բայց ըստ արժանվույն են գնահատում գեղեցիկ մանիկյուրը), ոտքերին (բարձր կրունկը պարտադիր է) և շրթունքներին։ Ի դեպ, շատ պարոններ տանել չեն կարող վառ կարմիր շրթներկը այն չափից ավելի գռեհիկ համարելով։
6. Առողջ երեխա ունենալու ունակություն։
Ենթագիտակցաբար արուն ընտրում է այն էգին, որի մարմինը պատշաճ է մանկածնության համար։ Բարձր վարկանիշ ունեն հատկապես այն կանայք, որոնց քազմվածքը ավազի ժամացույց է հիշեցնում,երբ մեջքի պարագիծը կազմում է կոնքերի պարագծի 70%-ը։ Այն կանայք, որոնց մեջքը կոնքերից ավելի լայն է, առանձնապես վարկանիշ չունեն, նման համամասնությունը վկայում է, որ ճարպը կուտակվում է արգանդի և ձվարանների շրջանում, իսկ դա ցածր պտղաբերության նշան է։ Հասկանալի է, որ նման տիկնանց նույնպես սիրում են, սակայն նրանք պետք է տղամարդկանց լրացուցիչ խթաններ առաջարկեն, օրինակ՝ ընդգծեն սլացիկ ոտքերը կամ մարմնի թերությունները քողարկեն հագուստի միջոցով։
7. Ցանկալիություն։
Պտղաբեր և գեղեցիկ կազմվածքն արդեն կնոջը ցանկալի են ներկայացնում։ Բայց այդ կազմվածքը է լավ շրջանակի մեջ դնել, օրինակ հագեք այնպիսի կրծկալ, որ ստինքները մոտենան իրար, և դրանց արանքում գծիկ առաջանա։ Դա խենթացնում է տղամարդկանց։ Եվ դա պատահական չէ։ Երբ մարդը կանգնեց երկու ոտքի վրա, կանանց կուրծը մեծացավ, որպեսզի ուժեղ սեռին գրավի ոչ միայն փափուկ տեղով։ Իսկ երբ առաջանում է փոքրիկ գծիկը ստինքների միջև, դա կուրծքը նմանեցնում է հետույքին, և ուժեղ սեռը գլուխը կորցնում է։ Կրքոտության ուրիշ գաղտնիքներ էլ կան։ Սեփական մարմնի շոյանք, կանչող հայացքներ, կոնքերի տարբերում, նրբաճաշակ օծանելիքի բույր. Այս ամենը պետք է առկա լինի իսկական պչրուհու զինանոցում։
8. Շռայլ հաճոյախոսություններ։
«Չի կարելի գերագնահատել գովասանքի ու խրախուսման նշանակությունը տղամարդկանց համար,– հավաստիացնում է ամերիկյան հոգեբան Բարբառա դե Անջելիսը։ Նրանք դրա կարիքն ավելի շատ ունեն, քան պատկերացնում եք։ Եվ քանի որ այդպես է, ուշադրության արժանացրեք ձեր ընտրյալի անգամ ամենաաննշան սխրանքները (ինքնուրույն ձվածեղ է պատրաստել, հիանալի մաքրել է գորգը փոշեծծիչով), և նա կսիրի ձեզ, քանի որ նկատել եք, թե ինչ լավն է ինքը։ Այն կինը, որ քաջալերում է, գովաբանում, դաշնակից է, զինակից և միաժամանակ տղամարդկանց նվաճումների խոսափող։ Միայն թե չափը մի անցեք։ Հաճոյախոսություններ արեք այն ժամանակ, երբ ձեր ընտրյալի ինքնասիրությունն առանձնապես խոցելի է։
9. Նրա Երազանքն իրականացնելու ցանկություն։
Յուրաքանչյուր տղամարդ նվիրական երազանք ունի, և նա ապրում է դրանով ամբողջ կյանքում, բայց, չգիտես ինչու, չի շտապում այն իրականություն դարձնել։ Ուրեմն օգնեք նրան։ Ձեր զուգընկերոջ մեջ առանձնահատուկ զգացմունք կառաջանա ձեր նկատմամբ, դուք կախարդուհի կամ հավերժահարս կդառնաք նրա աչքում, ով կատարել է նվիրական փափագը։ Նա ցանկացել է հոկեյիստ դառնալ, բայց այդպես էլ սառույցի վրա չի՛ սահել։ Չմուշկներ ու համազգեստ գնեք նրա համար։ Երազում է թռչել պարաշյուտով։ Թող նրան թռցնեն ուղղաթիռից իր ծննդյան օրը։ Տենչում է Լուսին թռչել որպես տիեզերական շբոսաշրջի՞կ։ Աերոդինամիկ խողովակը կապահովի տիեզերական զգացողությունները։ Բայց եթե ցանկանում է, որ ձևափոխեք ձեր քիթը, կուրծքը կամ կզակը, ապա դա ոչ թե երազանք է, այլ սովորական մեքենայություն։ Տեղի մի տվեք։ Եվ ընդհանրապես զգույշ եղեք նման անձնավորության հետ։
10. Ըմբռնում։
Եվս մի տղամարդկային նվիրական երազանք՝ ընկերուհին բոլորից լավ հասկանա իրեն։ Ասենք, ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ հնչեցնում են այդ ցանկությունը՝ համարելով այն անիրականանալի։ Բայց չէ" որ դուք կարող եք դառնալ այն մարդը, ով սոսկ համերաշխության համար չի ծիծաղում նրա կոպիտ կատակների վրա, ով ոչ թե ներողամտությամբ թույլ կտա ձկնորսության գնալու, այլ իրոք կհասկանա, որ դա պետք է նրան։ Ապրելով մարդու հետ մի քանի տարի՝ հասկանալ, թե ինչն է նրա համար կարևոր, ինչը՝ ոչ։ Եվ ոչ միայն հասկանալ, նաև ընդունել։ Եվ ահա, երբ ձեր ընտրյալը գիտակցի, որ իր կողքին արտասովոր կին է՝ ոչ միայն իր սիրուհին ու երեխաների մայրը, այլև լավագույն ընկեր, ապա ձեզ կատարելատիպ կհամարի, ով արժանի է անսահման սիրո ու գուրգուրանքի։
Կարդացեք նաև
Չնայած սեքսուալության և նրա դրսևորման նորմաների մասին գիտնականների և փիլիսոփաների բազմաթիվ ձևակերպումներին՝ հասարակության մոտ պահպանվում են այս բառի փոքր-ինչ այլ պատկերացումներ: Հենց հասարակությունն է որոշում...
Դիսպարեունիան ցավով ուղեկցվող սեռական ակտ է, որով տառապում են բազմաթիվ կանայք, ովքեր, սակայն, չեն կիսվում իրենց խնդիրներով՝ չնայած այն հանգամանքին, որ այս խնդրի բուժումը շատ պարզ է եւ...
Առավոտյան ժամը 5-ը: Մինչ տղամարդը բացում է աչքերը, նրա տեստոստերոնի մակարդակը ակտիվության գագաթնակետին է գտնվում: Դա այն պատճառով է, որ հիպոֆիզը՝ էնդոկրինային գեղձը, որը գտնվում է ուղեղի հիմքում և ղեկավարում...
Շատ տղամարդիկ ընդունում են, որ դեռեւս նրանց համար գաղտնիք է, թե ի՞նչն է կնոջն ավելի գրգռում, եւ թե նրա մարմնի կոնկրետ որ մասերն են մեծ ուշադրության արժանի։ Այժմ կանադացի գիտնականները կարող են տալ այս հարցերի պատասխանները...
Այս հացին հիմնականում շատ զույգեր կպտասխանեն «ոչ»։ Բայց կան զույգեր, ովքեր չեն ցանկանում մի ամբողջ շաբաթ զրկվել սեքսի հաճույքից եւ ուզում են հարաբերություններ ունենալ նաեւ այդ օրերին...
Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային...
Եթե կինը ցանկանում է ձեզ, նա ինքը կպատմի այդ մասին՝ առանց որեւէ խոսքի, սեքսուալ թաքնված ազդանշանների միջոցով։ Տղամարդու հետ շփվելիս կինը փորձում է խոսել իր համար բնական լեզվով...
Բնավորության 7 գիծ, որոնք բացակայում են կանանց մեծամասնության մոտ և խանգարում, որ նրանք տղամարդկանց աչքին կատարյալ երևան: Այս մասին հաղորդում է cluber.com-ը...
Ledynews.am-ը գրում է. կնոջ կուրծքը չի կարող ողջ կյանքի ընթացքում լինել ձիգ, բարձր և լիքը: Կան մի շարք գործոններ, որոնք դա թույլ չեն տալիս...
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ...
Կնոջ մարմինն իսկական հանելուկ է։ Եվ տղամարցր քիչ ջանքեր չի գործադրում պարզելու, թե ինչն է առավելագույնը սիրեցյալին գրգռում։ Սակայն, միեւնույն է, մնում են ծածուկ տեղեր։ Միայն թե մի կարծիր, որ քո մարմնի զգայուն կետեր գտնելը բացառապես...
Եթե կինը հաճախ է ասում. «Ես տրամադրություն չունեմ», ուրեմն նախ հիշեք, դա եզակի երևույթ չէ, աշխարհում շատ կանայք են գրգռվում հատուկ պայմաններում...
Թե ի՞նչ է իրենից ներկայացնում զույգերի մոտ սեռական աններդաշնակությունը, ե՞րբ է նման խնդիր առաջանում եւ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ LADYNEWS.am-ը փորձեց պարզել Երևանի պետական բժշկական համալսարանի...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն